|
Հոդվածների ներկայացման հրավեր
ՓՈՓՈԽՎՈՂ ԱՇԽԱՐՀ: ՀԱՅԱՑՔ ԵՐԵՎԱՆԻՑ
ՌԱՀՀԿ Վերլուծական Հանդես
Ուղեցույց
-
Հոդվածի առաջին էջը պետք է ներառի հոդվածի վերնագիրը, հոդվածագրի անունը եւ ազգանունը, էլեկտրոնային հասցեն, ինչպես նաեւ կարճ ինքնակենսագրական` գրված երրորդ անձի անունից:
-
Հոդվածը պետք է լինի 4,000-ից 5,000 բառի սահմանում: Նշված բառաքանակի պահանջը վերաբերում է միայն բուն հոդվածին:
-
Մեծապես ողջունելի է փաստարկներն ապացուցող գծապատկերների օգտագործումը:
-
Հոդվածները պետք է բավարարեն ձեւաչափին վերաբերող հետեւյալ պահանջները` փաստաթղթի ձեւաչափը` Microsoft Word (A4), տառատեսակը` Arial Unicode, տառաչափը` 12, տողամիջյան տարածությունը` 1, բոլոր լուսանցքները` 2սմ: Տեքստի բոլոր չակերտները պետք է լինեն միատեսակ` միայն «…»: Այլ տեսակի չակերտների օգտագործումը (“…”) չի խրախուսվում: Փոքրատառ «և»-ը գրել «եւ», մեծատառը` «Եվ»:
-
Գծապատկերները (ոչ աղյուսակները) պետք է ներկայացվեն հոդվածին կցված առանձին փաստաթղթի տեսքով և ունենան հետևյալ ֆորմատը՝ JPG, PNG կամ TIFF, պատկերի որակը՝ 300dpi: Նրանք պետք է լինեն համարակալված, տեքստում ունենան համապատասխան հղում, եւ նրանց տեղը տեքստում պետք է հստակ նշվի: Չեն ընդունվելու տեքստում ներառված պատկերները:
-
Հղումները պետք է արվեն միայն էջատակում: Նրանք պետք է ներառեն հեղինակի անունը եւ ազգանունը: Շեղատառերով պետք է նշվեն օգտագործված հրատարակության անունները (գրքեր, գիտական հանդեսներ, ամսագրեր եւ այլն): Հղման վերջում պարտադիր է օգտագործված գրականության նմուշի հրատարակության տեղի, տարեթվի եւ էջանշման առկայությունը:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75, հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ root@acnis.am եւ info@acnis.am:
|
|