Go to the ACNIS main pageGo to the ACNIS main page


Main Calendar Partners About us
Articles Publications Hayatsk Yerevanits Press releases


 

ՌԱՀՀԿ-ը հրապարակեց 2013 թվականն ամփոփող իր ուրվագիր-ձեռնարկը

12 դեկտեմբերի 2013թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր տեղի ունեցավ փորձագիտական խմբի ուժերով հրատարակված՝ «Հայաստան-2013. հաղթահարելով դժվարությունները» ուրվագիր-գրքույկի շնորհանդեսը: Ձեռնարկն ամփոփ ձեւով ներկայացնում է անցնող տարվա հասարակական-քաղաքական կյանքի առանցքային իրադարձությունները:

Դեպի ո՞ւր գնալ. Հայաստանը քաղաքակրթական ուղու որոնումներում, ի՞նչն էր բացակայում փետրվարին կայացած նախագահական ընտրություններում, որո՞նք են ահագնացող արտագաղթը զսպող գործոնները, որտե՞ղ փնտրել հասարակությանն առողջացման տանող ճանապարհը. այս եւ նման կարգի հրատապ լուծում պահանջող խնդիրների վրա է ՌԱՀՀԿ-ը սեւեռում ՀՀ վերլուծաբան-փորձագետների, քաղաքագետների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների ուշադրությունը, ովքեր էլ հրավիրված էին շնորհանդեսին:

Այն բացեց եւ ներկաներին ողջունեց ՌԱՀՀԿ հետազոտությունների ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը: «Ձեր դատին ներկայացվող սույն ուրվագիրը փոքր ծավալի մեջ շատ ավելի տարողունակ բովանդակություն դնելու, քաղաքական ու քաղաքացիական ներկա օրակարգում հանրային հստակ տեսակետ եւ դոմինանտ գաղափար ձեւավորելու փորձ է»,- ասաց Սարգսյանը:

Այնուհետեւ ձեռնարկում իրենց արծարծած թեմաների շուրջ խոսեցին ու հավելյալ պարզաբանումներ տվեցին Սարո Սարոյանը, Էդգար Վարդանյանը, Աշխեն Մուշեղյանը, Մանվել Սարգսյանը եւ Կարապետ Կալենչյանը:

Վերջում հեղինակների ու շնորհանդեսի մասնակիցների միջեւ ծավալվեց մտքերի աշխույժ փոխանակություն:


Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75, հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ root@acnis.am եւ info@acnis.am:

Related Links

The English version of the press release:

English version


Instructions If you do not see Armenian text click here