Go to the ACNIS main pageGo to the ACNIS main page


Main Calendar Partners About us
Articles Publications Hayatsk Yerevanits Press releases


 

ՌԱՀՀԿ. լուսաբանվեցին ԼՂ խնդրի իրավական հիմքերը

1 հունիսի 2012թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցում տեղի ունեցավ «Հայաստանի եւ Արցախի ժողովրդավարացման հիմնախնդիրները» թեմատիկ շարքի հերթական սեմինար-դասընթացը: Այն լուսաբանում էր ղարաբաղյան խնդրի իրավական հիմքերը, որոնց շուրջ էլ դպրոցի ունկնդիրներին համապատասխան պարզաբանումներ տվեց իրավագետ Անդրիաս Ղուկասյանը:

ՌԱՀՀԿ երիտասարդական դպրոցի պարապմունքները, ինչպես արդեն հաղորդվել է, անցկացվում են շաբաթական պարբերականությամբ եւ վերջնագիծը կհատեն հունիսի 15-ին: Սեմինարին մասնակցում են փորձագիտական-վերլուծական հակումներով օժտված ավելի քան երկու տասնյակ երիտասարդներ:


Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75, հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ root@acnis.am եւ info@acnis.am:

Related Links

The English version of the press release:

English version


Instructions If you do not see Armenian text click here