Հինգշաբթի, Ապրիլի 18, 2024

Գրքի մեկնություն

«Հայաստանի ապագան, հարաբերությունները Թուրքիայի հետ եւ Ղարաբաղյան հակամարտությունը»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 
Լեւոն Տեր-Պետրոսյան, «Հայաստանի ապագան, հարաբերությունները Թուրքիայի հետ եւ Ղարաբաղյան հակամարտությունը»
Levon Ter-Petrossian, Armenia's future, Relations with Turkey, and the Karabagh conflict, Palgrave-Macmillan, 2017

ԱՄՆ հեղինակավոր «Փալգրեյվ-Մակմիլան» հրատարակչությունը լույս է ընծայել Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հայաստանի ապագան, հարաբերությունները Թուրքիայի հետ եւ Ղարաբաղյան հակամարտությունը» վերնագիրը կրող գիրքը (Levon Ter-Petrossian, Armenia's future, Relations with Turkey, and the Karabagh conflict, Palgrave-Macmillan, 2017, 174p.)։ Նրանում ընդգրկված են Տեր-Պետրոսյանի՝ վերնագրում արտացոլված թեմաներին վերաբերող հոդվածները, ելույթները եւ հարցազրույցները։ Ժողովածուն կազմել, խմբագրել եւ ընդարձակ առաջաբանով ու հանգամանալից ծանոթագրություններով ներկայացրել է քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայ համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը։

Դատելով «Amazon» գրառաքչական ընկերությանը ներկայացված հայտերից, գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացրել քաղաքագիտական, համալսարանական եւ դիվանագիտական շրջանակներում։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: